Դեկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների դեկաններ Սմբատ Դավեյանը եւ Արման Սիմոնյան դիմավորեցին նոր համալրման (հեռակա ուսուցման) հերթական հոսքերի ուսանողներին:
Այս ձեւաչափով երկրորդ հանդիպումն է, որը շատ հեշտացնում է «նորեկների»՝ անծանոթ միջավայրը ճանաչելու, լսարանային հաճախ հուսահատ փնտրտուքը, նոր պայմաններին հարմարվելու բավականին բարդ գործընթացը:
Դեկանատների աշխատակիցներն ուսանողներին՝ ըստ մասնագիտությունների, ուղեկցել են լսարաններ, իրազեկել նրանց պարտականությունների եւ իրավունքների մասին: