ԳլխավորԼուր

Ագրարայինի շենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն

Ագրարային համալսարան, ՀԱԱՀ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կապված նոր աղմկահարույց պատմություն է հասունանում, գրում է «Հրապարակ»-ը։ Կառավարությունը պատրաստվում է Ագրարային համալսարանից վերցնել 2-րդ մասնաշենքը` շուրջ 10 000 քմ ընդհանուր մակերեսով, եւ հանձնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին:

Ըստ պարբերականի՝ օրերս այդ նպատակով, ոչ աշխատանքային ժամին Ագրարային համալսարան են այցելել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը եւ Ֆրանսիայի դեսպանը: Նրանք` ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, շրջել են 2-րդ մասնաշենքում եւ ծանոթացել շենքային պայմաններին:

Այցն իրականացվել է արձակուրդային ժամանակահատվածում, որպեսզի խուսափեն ավելորդ աղմուկից: Սակայն համալսարանի դասախոսներին հայտնի է դարձել այցի նպատակը, եւ նրանք պատրաստվում են իրականացնել բողոքի ակցիաներ:

Հիշեցնենք, որ 2023թ. ագրարայինի 2-րդ մասնաշենքի 5-րդ հարկը՝ շուրջ 2500 քմ մակերեսով, հանձնվել էր Ճարտարապետության եւ շինարարության համալսարանին: