ԳլխավորԿրթությունՀեռավար կրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ագրարային համալսարանն անցնում է հեռավար ուսուցման

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հարգելի′ ուսանողներ և դասախոսներ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շարունակելու է ուսումնական գործընթացի հեռավար կազմակերպումը՝ օգտագործելով Moodle էլեկտրոնային ուսուցման հարթակը (elearning.anau.am), Zoom.us հարթակը և էլեկտրոնային գրադարանը (library.anau.am

• Moodle հարթակում ներբեռնված են բակալավրիատի ու մագիստրատուրայի առկա համակարգի բոլոր կուրսերի դասընթացների նյութերը, գրականության ցանկը, ինքնուրույն աշխատանքների թեմաները։ Գործում է նաև ֆորում հատվածը՝ քննարկումներ կազմակերպելու համար։

Մարտի 23-ից ուսումնական գործընթացն ըստ գործող դասացուցակի կազմակերպվելու է zoom.us համակարգի միջոցով (դասախոսները և ուսանողները պետք է գրանցվեն zoom.us համակարգում)։ Ուսումնական գործընթացը գործելու է հետևյալ ժամանակացույցով՝

1-2 դասաժամ – 10․00 – 10․40

3-4 դասաժամ – 11․00-11․40

5-6 դասաժամ – 12․00-12․40

7-8 դասաժամ – 13․00-13․40

• Ուսանողները կարող են օգտվել նաև էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներից, այցելելով library.anau.am կայք։

Տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք հարցերն ուղղել info@anau.am էլեկտրոնային հասցեին։

Հարթակների օգտագործման ուղեցույցները և լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի վերոնշյալ էլեկտրոնային հարթակներում, համալսարանի կայքում, ֆեյսբուքյան էջում, Mulberry համակարգում, ինչպես նաև էլեկտրոնային փոստերի միջոցով։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Comment here