ԳլխավորԼուր

Քոլեջների ուսանողներն ու դասախոսներն այցելել են ՀԱԱՀ

Քոլեջների ուսանողներն ու դասախոսներն այցելել են ՀԱԱՀ

Մարտի 13-ին ու 14-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարան են այցելել Հայ-հունական քոլեջի ու Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները՝ մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում։

Նրանք ծանոթացել են Ագրարայինի կրթական ծրագրերին, ագրարային հիմնական մասնագիտություններով ընդունելության արտոնյալ պայմաններին, ուսումնական միջավայրին, փորձուսուցման եզակի գործելակերպին, արտերկրում ուսանելու եւ հարակից այլ հնարավորություններին։

«Հայ-հունական քոլեջի ուսանողները (հատկապես ուսանողուհիները) արտակարգ հետաքրքրվածություն ցուցաբերեցին ագրարային բազմաթիվ մասնագիտությունների նկատմամբ, իսկ Արմավիրի իրենց հասակակիցների կողմնորոշումն ավելի հստակ էր եւ ավելի միակողմանի՝ չէ որ միայն Կաթիլային ոռոգման տեխնոլոգիաներ մասնագիտության ուսանողներն էին եկել։ Երկրորդ տարբերությունն այն էր, որ Հայ-հունականի պատվիրակությունը գլխավորապես աղջիկներից էր բաղկացած, մինչդեռ արմավիրցիներինը՝ զուտ տղաներից։

Սակայն կարեւորն այս ակամա «գենդերային» տարբերության արձանագրումը չէ, այլ՝ պատկառելի պատմություն ունեցող երկու քոլեջների սաների ընդհանրությունները․ նրանք խելացի են, շրջահայաց եւ կարծես թե գիտեն, թե ինչ են ուզում իրենք իրենցից, իսկ ակնկալիքները Ագրարային համալսարանից եւ իրենց ապագա մասնագիտությունից՝ շատ ավելի հստակ դարձան»,-հայտնում են ՀԱԱՀ-ից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Քոլեջների ուսանողներն ու դասախոսներն այցելել են ՀԱԱՀՔոլեջների ուսանողներն ու դասախոսներն այցելել են ՀԱԱՀՔոլեջների ուսանողներն ու դասախոսներն այցելել են ՀԱԱՀ