ԳլխավորԼուր

Դիլիջանի պետական քոլեջն այս տարի ավարտեց 50 ուսանող

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն Դիլիջանի պետական քոլեջում

Դիլիջանի պետական քոլեջում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, հայտնում են Դիլիջանի քաղաքապետարանից։

Միջոցառմանը ներկա էին Դիլիջան համայնքի ղեկավար, Դիլիջանի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Դավիթ Սարգսյանը, «Դիլիջան համայնքի տրանսպորտ և լուսավորություն» ՀՈԱԿ-ի տնօրեն և քոլեջի կառավարման խորհրդի անդամ Էմին Մարգարյանը, Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը, Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Վահագն Հովհաննիսյանը, բազմաթիվ ուսանողներ ու նրանց ծնողները։ Այս տարի քոլեջն ավարտում են 50 շրջանավարտ։

Դավիթ Սարգսյանն ուսանողներին մաղթեց կանաչ ճանապարհ դեպի մեծ ապագա, այնուհետև շրջանավարտներին հանձնեց դիպլոմները։

Միջոցառմանը հանդես եկան «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի և «Հովհ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սաները։

Պարային կատարում՝ Դիլիջանի պետական քոլեջում դիպլոմներ հանձնելու միջոցառման ժամանակ