ԳլխավորԿրթություն

Օգոստոսի 3-ը նախնական և ՄՄՈւ հաստատություններ ոլորտային մասնագիտություններով դիմում-հայտեր ներկայացնելու վերջին օրն է

Օգոստոսի 20-ից մեկնարկել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։

Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում.

-Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, ժամը 18.00:
-Ոլորտային մասնագիտություններով (որտեղ կա քննություն)` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ, ժամը 18:00։

Քննություններն անցկացվում են օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում:

Հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00:

Դիմորդների կողմից դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here