ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Զորացրվող զինծառայողների՝ բուհերի ընդունելության հայտերի ժամկետն ու կարգը

Դիմորդ, հայտագրում

Բանակից զորացրված և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար dimord.am կայքում կարող են դիմում-հայտ լրացնել հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17:00 ներառյալ:

Արտոնություններ

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները՝

 ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի,

 անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս,

 բանակից զորացրվածների համար տվյալ մասնագիտությունից անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման հավելվածի 91-րդ կետով սահմանված՝ բանակից զորացրվածների արտոնությունից: Ըստ այդմ` մինչև հուլիսի 31-ը զորացրվողները ընդունելության մրցույթին կարող են մասնակցել մինչև զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագրով, ինչպես նաև իրավունք ունի դիմել ընդունելության քննություններին մասնակցելու համար:

Տեղեկանք զորամասից

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ իրենց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Զինծառայողը կամ զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված լիազորված անձն առցանց եղանակով հայտագրվում է dimord.am կայքում՝ նշելով արտոնության տեսակը, իսկ տեղեկանքը ուղարկում է բուհի ընդունող հանձնաժողովին:

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձնող զինծառայողը կամ լիազորված անձը լիազորագրում նշում է բուհը, ընդունելության քննությունները և ընտրած մասնագիտությունը: Զորակոչվելուց առաջ քննություն հանձնած և համապատասխան վկայագիր ունեցող զինծառայողը լիազորագրում նշում է մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկաները, գնահատականները և մասնագիտությունը:

Լիազորված անձի բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցներում կապահովվի անհրաժեշտ օժանդակություն` ընդունելության դիմում-հայտերի լրացման հարցում, ինչպես նաև կտրամադրվի ԳԹԿ անձնական համար (անձնական համար տրամադրող դպրոցների ցանկը՝ հետևյալ հղմամբ։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները dimord.am կայքում գրանցվելու համար ներկայացնում են՝

 զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ զինծառայողի զորացրումը տեղի է ունենալու մինչև հուլիսի 31-ը (կից ներկայացվում է զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի նմուշը), տեղեկանքը ստորագրում և կնիքում է զորամասի հրամանտարը,

 զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագիր, որը լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրին մոտ գտնվող դպրոց՝ անձնական համար ստանալու և այդ անձնական համարով dimord.am կայքում գրանցվելու համար (կից ներկայացվում է լիազորագրի նմուշը):

 dimord.am կայքում ներբեռնում են` 3*4 չափսի էլեկտրոնային լուսանկար, վճարման կտրոնի փոխարեն` զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքը:

Ովքեր կարող են դիմել հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը

Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման 14 կետի` հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, բացի զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդներից, դիմում-հայտ են ներկայացնում նաև ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:

Comment here