ԳլխավորԼուր

Հայաստանի 3 բուհ վերահավատարմագրվում է

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ԱԻՆ ՃԿՊԱ), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ԵՊԿ) (լուսանկարում) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) վերահավատարմագրվում են։ Այս մասին հայտնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից:

Դեկտեմբերի 9-13-ը փորձագիտական խումբը արտաքին գնահատում կիրականացնի ԵՊԿ-ում և ՀԱԱՀ-ում, իսկ դեկտեմբերի 9-12-ը՝ ԱԻՆ ՃԿՊԱ-ում։

Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան հավատարմագրվող բուհերի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման մասնագետների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ, ինչպես նաև  ուսանողների, ուսանողական կառույցների,  շրջանավարտների և գործատուների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները կիրականացնեն նաև դասալսումներ, ռեսուրսների դիտարկում, փաստաթղթերի ուսումնասիրություն։

ԱԻՆ ՃԿՊԱՆ-ն 2017-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, իսկ ՀԱԱՀ-ը և ԵՊԿ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էին ստացել 2015-ին։

Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի,  բուհի ինքնավերլուծության և  բարելավման ծրագրի   վրա։

Comment here