ԳլխավորԼուր

Ուկրաինացի ուսանողն ընկել է 9-րդ հարկից ու ողջ մնացել

Ուկրաինայի Դնեպր քաղաքի «Դնեպրովսկայա պոլիտեխնիկա» ուսանողներից մեկը դեկտեմբերի 8-ի գիշերը վայր է ընկել 9-րդ հարկից եւ ողջ է մնացել, տեղեկացնում է dp.informator.ua-ն։

Դեպքը տեղի է ունեցել Գագարինի պողոտայում` ուսանողական հանրակացարանում, որտեղ նշվում էր տուժածի ծննդյան օրը։

Ուսանողը մի պահ հեռացել է ընկերներից ու զուգարանի պատուհանից ընկել է կայանած մեքենայի վրա։

Դրանից հետո նա ինքնուրույն վերադարձել է հանրակացարան, ապա միայն բողոքել ցավերից։ Հանրակացարանի պահակն էլ շտապօգնություն է կանչել։

Ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։

 

 

Comment here