Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում այսօր մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ:
Հանդիպումը կայացավ Լեհաստանի Լոձ քաղաքում։ Առաջին խաղակեսն ավարտվեց անարդյունք, բայց երկրորդ խաղակեսում Ուկրաինայի ֆուտբոլիստները կարողացան երեք անգամ գրավել Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։ Խաղն ավարտվեց 3:0 հաշվով:
Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հունիսի 14-ին Երևանում կընդունի Շոտլանդիայի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը Շոտլանդիայում տանտերերին պարտվել էր 2։0 հաշվով։