ԳլխավորԼուր

ՀՅԴ ուսանողական միության անդամն ազատ է արձակվել

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը, ով երեկ բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել, նշված է ՆԱՈւՄ–ի ֆեյսբուքյան էջում։

«Դատարանը մերժեց Գառնիկ Մելքումյանի նկատմամբ քննիչի կողմից ներկայացված ապօրինի կալանքի միջնորդությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ազատ է արձակվել նաև երեկ բերման ենթարկված՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։