ԳլխավորԼուր

Գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԲՀԿ, «Հայրենիք», ՀՅԴ» կուսակցությունների ղեկավարների հետ

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի հետ հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։ Այս մասին նշված է «Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։

Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։

Քաղաքական ուժերը նաև իրենց հերթին վստահեցնում են, որ՝ խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով»,-նշված է գրառման մեջ։

Comment here