ԳլխավորԼուր

Բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամը

Քիչ առաջ ԱԱԾ ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկին պես` հենց սեպտեմբերի 27֊ին, կամավորագրվել էր պատերազմ մեկնելու նպատակով, հայտնում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

«Մեր հայրենիքը թշնամուն մաս առ մաս հանձնող իշխանությունների կողմից սա հերթական ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Իրավապահներին կոչ ենք անում զերծ մնալ արժանապատիվ քաղաքացիների արդար բողոքի ձայնը լռեցնելու միտումով ձեռնարկվող բռնաճնշումներ իրականացնելուց։

Մենք չենք լռելու…»,-նշված է գրառման մեջ։

Տեղեկացնենք, որ այսօր ավելի վաղ բերման է ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։