Հայաստանում հուլիսի 2-ին մեկնարկել է «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը․ հանձնվելու են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն։
Գործելու է 24 քննական կենտրոն: Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, իտալերեն՝ 3: Պարսկերեն հանձնող չկա:
Միասնական քննություններին մասնակցելու համար «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրվել է 1749 դիմորդ, իսկ «Հայոց պատմությունից»` 1598, «Աշխարհագրությունից»՝ 286, «Կենսաբանությունից», 1112, «Մաթեմատիկայից»՝ 5412, Քիմիայից՝ 349 և «Ֆիզիկայից»՝ 197։
Ընդհանուր առմամբ միասնական քննությունների համար հայտագրվել է 12 805 շրջանավարտ (իսկ ներբուհական քննությունների համար՝ մոտ 2500)։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։