ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաներից

Քննություն, դիմորդ

Վաղը՝ հունիսի 25-ին, բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի 5-րդ օրն է, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Դիմորդները քննություն են հանձնելու «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաներից։

1310 դիմորդ հայտագրվել է «Կենսաբանություն», է 84-ը՝ «Աշխարհագրություն» հանձնելու համար: Քննական կենտրոնները 15-ն են, 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում:

Մարզերում քննություն հանձնողների նախնական թիվը «Կենսաբանություն»-ից 799 է, «Աշխարհագրություն»-ից՝ 72: Մայրաքաղաքւմ քննություն հանձնողների նախնական թիվը «Կենսաբանություն»-ից 511 է, «Աշխարհագրություն»-ից՝ 12:

Երևանի քննական կենտրոններից միայն թիվ 189 ավագ դպրոցում է/Դավիթաշեն, 1-ին թաղամաս/, որ երկու առարկաներից էլ քննություն է լինելու. «Կենսաբանություն» հանձնողների նախնական թիվը 131 է, «Աշխարհագրություն»՝ 12:

Մնացած քննական կենտրոններում միայն «Կենսաբանություն» են հանձնելու՝

  • թիվ 62 ավագ դպրոց, Նոր Նորք, Նանսենի 6, 120 դիմորդ;
  • թիվ 190 ավագ դպրոց, ՀԱԹ, Բ2, 140 դիմորդ;
  • թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, Նելսոն Ստեփանյան 5, 120 դիմորդ: