ԳլխավորԼուրԿրթություն

ԲՊՀ-ն դիմորդների համար հայերենի ու օտար լեզուների անվճար քննություններ է կազմակերպում

Բրյուսովի անվ. պետական համալսարան

Ընդունելության քննություններին ընդառաջ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը բոլոր նրանց, ովքեր հանձնելու են քննություններ հայերենից և օտար լեզուներից, հնարավորություն է ընձեռում ստուգելու իրենց լեզվական գիտելիքները, նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։

«Այսպես, նախքան ընդունելության առաջին փուլի մեկնարկը՝ ս. թ. ապրիլի 1-15-ը, մեր համալսարանում դուք հնարավորություն կունենաք անվճար հիմունքներով հանձնելու քննություն հայերենից և ցանկացած օտար լեզվից՝ տվյալ լեզվից իմացության մակարդակը ստուգելու նպատակով:

Մասնակցության համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ և առցանց գրանցել ձեր տվյալները, ինչից հետո մենք կկապվենք ձեզ հետ և կտեղեկացնենք քննությանը մասնակցելու հետ կապված բոլոր մանրամասները:

Սիրով սպասում ենք ձեզ»,-նշված է գրառման մեջ:

Comment here