ԳլխավորԼուրԿրթություն

Միասնական առաջին քննությունը նախատեսվում է անցկացնել հունիսի 8-ին

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշել է, որ միասնական քննությունների անցկացման ժամանակացույցի հետ կապված մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել. միասնական առաջին քննությունը նախատեսվում է անցկացնել հունիսի 8-ին: Նախորդ տարիներին միասնական քննությունները մեկնարկում էին ավելի շուտ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի 12-րդ դասարանցիները դպրոցն ավարտում են հունիսի 4-ին, ուստի միասնական քննության ժամանակացույցի հետ կապված մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել. առաջին քննությունը նախատեսվում է կազմակերպել հունիսի 8-ին: Կախված հայտագրումից՝ դեռ ավարտի հստակ ժամկետ չկա. գուցե ավարտվենք հունիսի 25-ին»,- ասել է Նասիբյանը:

Նա նշել է նաեւ, որ նախորդ տարվա փորձը հաշվի առնելով՝ այս տարի եւս միասնական քննությունների հայտագրումը տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով: Նախկինում ամեն տարի փետրվարի 1-ից սկսվում էր միասնական քննությունների թղթային հայտագրման գործընթացը, որի ավարտից հետո՝ մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, դիմորդները գնում էին բուհեր՝ գործերը բուհերում հանձնելու եւ մասնագիտությունը նշելու համար: Անցած եւ այս տարի նույնպես այս երկու գործընթացը միացվել է մեկի մեջ, որն էլ արվելու է էլեկտրոնային եղանակով:

Հայտագրման գործընթացը սկսվելու է ապրիլի 15-ից եւ ավարտվելու է մայիսի 10-ին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here