ԳլխավորԼուր

1182 դիմորդ քննություն կհանձնի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, հանրապետության 13 քննական կենտրոնում 1182 դիմորդ կենտրոնացված կարգով ընդունելության քննություն է հանձնելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ հեռակա ուսուցման համար:

Տեղեկությունը հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Քննական կենտրոններից 5-ը մարզերում են՝ Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 ավագ դպրոցում /58 դիմորդ/, Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցում /128 դիմորդ/, Լոռիում՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում /77 դիմորդ/, Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոցում /87 դիմորդ/, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց/46 դիմորդ/: Երևանում գործելու են բոլոր 8 քննական կենտրոնները՝

թիվ 57 հիմնական դպրոց /80 դիմորդ/, Կենտրոն, Վրացյան 75

թիվ 118 ավագ դպրոց/80 դիմորդ/, Աջափնյակ,Արզումանյան 8

թիվ 135 հիմն. դպրոց/119 դիմորդ/, Նոր Նորք, Ստեփանյան 5

թիվ 155 հիմն. դպրոց/98/, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբ.

թիվ 168 հիմն. դպրոց,/100/, Աջափնյակ,Բաշինջաղյան 1-ին նրբ.

թիվ 170 ավագ դպրոց/100դ./ Ավան, Թումանյան թաղ. 3

թիվ189 ավագ դպրոց/109 դիմորդ/, Դավիթաշեն, 1-ին թաղ, Տ.Պետրոսյան փողոց

թիվ 190 ավագ դպրոց/100 դիմորդ/, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2 թաղ.

Այսօր հանձնված «Ռուսաց լեզվի» և «Քիմիա»-ի գնահատականները հայտնի կդառնան վաղը՝ ամսի 22-ին, իսկ հոկտեմբերի 23-ը բողոքարկման օրն է: