Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Մինչև 20 տարեկանների մրցաշարում 89 կգ քաշային կարգում Սուրեն Գրիգորյանը նվաճեց ոսկե մեդալ:
Նա գերազանցեց թուրք ծանրորդներ Կուրնազ Չանին (339 կգ) և Կուրնազ Հաքան Շուքրուին (337 կգ), որոնք նվաճեցին արծաթե և բրոնզե մեդալները:
Նշենք, որ սա Հայաստանի 5-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի վաղ ԵԱ չեմպիոն էին դարձել Գոռ Սահակյանը, 76 կգ քաշային Միլենա Խաչատրյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։
Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով: