ԳլխավորԽճանկարՀայաստանս

Յուրի Վարդանյանը կդառնար 65 տարեկան (տեսանյութ)

Հունիսի 13-ը ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Վարդանյանի (13.06.1956-01.11.2018) ծննդյան օրն է. լեգենդար մարզիկը կդառնար 65 տարեկան։

1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել է աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։

1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «Ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։

Տեսանյութը՝ Առաջին ալիք-ի

Comment here