ԳլխավորԼուր

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում վերջինը պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղաները:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հա անդամ Պետրոս Պետրոսյանը երկամարտի 384 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:

Ավելի վաղ Եվրոպայի Մ23 և Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամներ Սուրեն ԳրիգորյանըԷմմա ՊողոսյանըԱննա ԱմրոյանըՆարեկ ՄկրտչյանըԳոռ ՍահակյանըԱլեքսանդրա ԳրիգորյանըԺորա ԳրիգորյանըԳառնիկ ՉոլակյանըԱլեքսանդր ԼազարյանըՋուլիետա Ավանեսյանը, Գարիկ Կարապետյանը, Լիանա Գյուրջյանը։