ԳլխավորԼուր

Բողոքարկման արդյունքում փոխվել է 16 գնահատական. բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլ

ՀՊՏՀ ուսանողներ

Ավարտվել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին՝ ձմեռային փուլը հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրված է եղել 9671 դիմորդ, որից քննական 6 օրերի ընթացքում 12 առարկայից քննության է մասնակցել 9604-ը: Տեղի է ունեցել 16655 դիմորդ/քննություն՝ հայտագրված 16923-ի դիմաց: Քննության ավարտից 2 ժամ հետո թեստերն ու ճիշտ պատասխանները տեղադրվել են Գնահատման և թեստավորման կենտրոնի atc.am և dimord.am կայքերում: Քննության 5-րդ օրը հրապարակվել են արդյունքները, իսկ 6-րդ օրը բողոքարկման դիմումներն են ընդունվել: Քննաշրջանի ավարտից հետո բողոքարկման հանձնաժողովը քննարկել է ստացված դիմումները:

193-ից 16-ի դեպքում նախնական գնահատականը փոխվել է, ինչի մասին հաղորդագրություն է ուղարկվել դիմորդների անձնական էլեկտրոնային հասցեներին: