ԳլխավորԼուր

Հայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի հեռակա բաժին ընդունվածների ցուցակները

Դիմորդ, քննություն

Վաղը՝ հոկտեմբերի 26-ը բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների վերջին օրն է:

Հանրապետության 10 քննական կենտրոնում (6-ը՝ մարզերում, 4-ը՝ մայրաքաղաքում) «Կենսաբանություն» և «Հայոց պատմություն» է հանձնելու համապատասխանաբար 228 (151-ը՝ Երևանում) և 414 (251-ը՝ Երևանում) դիմորդ, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Գնահատականները հայտնի են դառնալու հոկտեմբերի 27-ին՝ կիրակի:

Այդ մասին հաղորդագրություն կուղարկվի դիմորդի անձնական էլեկտրոնային փոստին, իսկ գնահատականներով ցուցակները կկախվեն նույն քննական կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել քննությունը: Բողոքարկման դիմում կարելի է գրել կրկին քննական կենտրոնում կամ էլ առցանց՝ գնահատականն իմանալու հաջորդ օրը:

Ընդունվածների ցուցակների հրապարակման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է: