Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկան ազատ ոճային ըմբիշների աշխարհի առաջնությունում տհաճ միջադեպ է գրանցվել հայ ու թուրք ըմբիշների գոտեմարտում։ Գերծանր քաշային Լյովա Գևորգյանը գոտեմարտում էր թուրք Հական Բույուկչինգիլի հետ։ Առաջին մրցափուլի վերջում, երբ 1։0 հաշվով հաղթում էր հայ ըմբիշը, թուրքը հրել է Գևորգյանին ու սադրել մեր ըմբիշին, որն էլ պատասխանել է։
Երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։