ԳլխավորԼուր

«Մանդատդ վայր դիր՝ ես էլ կդնեմ». «Իմ քայլ»-ի քաղաքական առաջարկը «Լուսավոր Հայաստան»-ին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանի մայիսի 11-ի նիստում նշեց, թե որ դեպքում իրենց պատգամավորական մանդատը վայր կդնեն մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Մակունցը:

Իր ելույթում նույնատիպ առաջարկ ներկայացրեց Սասուն Միքայելանը Էդմոն Մարուքյանին։

Հիշեցնենք, որ ԱԺ դահլիճում մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի։

Comment here