ԳլխավորԼուր

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը խորհրդարանում նախօրեին ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 77 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Հիշեցնենք, որ Վահրամ Դումանյանը մանրամասն ներկայացրել է օրենքի նախապատմությունը, նպատակներն ու խնդիրները, հիմնական նորամուծություններն ու ակնկալվող արդյունքը:

Նախարարի ելույթից հետո ԱԺ պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել նրան: Նիստի ընթացքում օրենքի նախագծի վերաբերյալ հնչել են շուրջ երկու տասնյակ ելույթներ:

Comment here