ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերաբերյալ օրենքն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որն աշակերտներին հնարավորություն է տալիս նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

Մինչ այս գործող օրենքի համաձայն՝ միայն անվճար հիմունքներով կարելի էր սովորել նախնական և միջին մասնագիտական ինստիտուտներում:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին: Այդ փոփոխությամբ, օրինակ, Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում:

Comment here