ԳլխավորԼուր

Երևանի զարդակիրառական արվեստի ուսումնարանը միացվեց զարդարվեստի ուսումնարանին

Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան

ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում որոշում է ընդունվել ԿԳՄՍՆ «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով նույն  նախարարության «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնմանընդունման ակտերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3) սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը»,-մասնավորապես նշված է որոշման մեջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին ամրացված՝ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հր. Ներսիսյան փ., 3 հասցեում գտնվող ուսումնական շենքի պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու առաջարկ:

Usanogh.am-ն ավելի վաղ անդրադարձել էր նշված ուսումնարանների միավորման թեմային։