ԳլխավորԼուր

Բաց դաս՝ վիրաբուժություն առարկայից

ԵՊԲՀ քոլեջի 3-րդ կուրսի ուսանողներն այսօր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում մասնակցեցին ընդհանուր վիրաբուժություն առարկայից բաց դասի, որին մասնակցում էին Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը,  ամբիոնի կլինիկական օրդինատորներ, բարձր կուրսի ուսանողներ:

Վիրաբույժ Անի Բաբայանը վարելով դասախոսությունը, ներկայացրեց մասնագիտության նրբություններն ու առանձնահատկությունները:

Նրա խոսքով՝ վիրաբույժի մասնագիտությունը ամենաբարդ և ամենապահանջված մասնագիտություններից  է, առանց որի դժվար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը, ուստի կարևոր է վիրաբուժական հմտությունների տիրապետումը քոլեջի ուսանողների համար:

Comment here