ԳլխավորԼուր

Բժշկական կրթության ոլորտում կներդրվի փորձարարական հետբուհական կրթական ծրագիր

Անահիտ Ավանեսյան, Ժաննա Անդրեասյան, Արմեն Դարբինյան, Արա Բաբլոյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համատեղ հրաման են ստորագրել՝ բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու վերաբերյալ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Այն իրականացվելու է «Մանկաբուժություն» մասնագիտությամբ կազմակերպվելիք սովորողների ընդունելության արդյունքներով: Ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակում: Այն մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին և ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սովորող՝ ընդունված և՛ ԵՊԲՀ-ի, և՛ ԱԱԻ-ի միջոցով:

Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Առողջապահության ազգային ինստիտուտը և Երևանի պետական բժշկական համալսարանը, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են «Արաբկիր» բժշկական համալիրը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրն ու «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը: