ԳլխավորԼուր

Խորհրդանշական 5 փաստ՝ Մայրենի լեզվի օրվա առիթով

Լեզվի կոմիտեն Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով խորհրդանշական 5 փաստ է հրապարակել։

  • 405 թ․ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գրերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին հայկական ճյուղին և անմիջական առնչություն չունեն գոյություն ունեցող որևէ այլ գրային համակարգի հետ։
  • Գրական հայերենն ունի երկու ճյուղ՝ արևելահայերեն և արևմտահայերեն, որոնք ունեն ընդհանուր առմամբ 60-ից ավելի բարբառներ։
  • Հայերենն այն տասը լեզուներից է, որոնցով ամենից վաղ են տպագրական տառեր ձուլվել, ինչպես՝ գերմաներենը, իտալերենը, ֆրանսերենը, ֆլամանդերենը, եբրայերենը, արաբերենը, անգլերենը, սլավոներենը:
  • Հայերենի երկու ճյուղերով խոսում են ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքի համայնքներում։
  • Հայաստանի Հանրապետությունը 2001 թ․ մայիսի 11-ին վավերացրել է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան՝ ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենն ու քրդերենը ճանաչելով որպես մշակութային հարստության արտահայտություն և միջոցներ ձեռնարկելով այդ լեզուները պաշտպանելու համար: