ԳլխավորԼուրՀայաստանս

Մայրենի լեզվի միջազգային օրն է. Լեզվի կոմիտեի տեսաուղերձը

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Հայաստանի Հանրապետության Լեզվի կոմիտեն շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել՝ կից նշելով.

«Շնորհավորում ենք բոլոր հայախոսներին, ինչպես նաև՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին»։

Օրը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից, որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզուներ կորստի մատնվելու եզրին են։