ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Լեզվի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր գործընթացների սկիզբ է դրել իր պաշտոնավարման ընթացքում:
Սիրանուշ Դվոյանը մասնագիտացմամբ գրականագետ է և երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է 20-րդ դարի հայ գրականություն, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո առիթ է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասավանդման շրջանակում առնչվելու նաև լեզվաբանության հետ: