Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար տուրքերից։ Երևանի քաղաքապետարանում հանրային լսումների ընթացքում ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նախկինում եղել է ընթացակարգ, որ այդ արտոնությունից օգտվելու համար պետք էր դիմում գրել Երևանի քաղաքապետարան, բայց այժմ այդ խնդիրը լուծվել է։
Նշենք, որ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս (Երևան քաղաքի «Բ» գոտի)՝ 24 000 դրամ։