Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այն կլինի Օղակաձև զբոսայգում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ՝ 5044 քմ հանրային տարածքում։
«Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշելու», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։