ԳլխավորԼուր

«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Հայկոն առողջական խնդիր ունի». Անահիտ Սիմոնյան

«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:

Կարող եք աղոթել եթե լավ բան եք ուզում անել:

Շնորհակալ եմ»,-ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք՝ երգիչ, երգահան Հայկոն կորոնավիրուսի հետ կապված բարդությամբ տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց։

Comment here