ԳլխավորԼուր

«Դու միշտ կմնաս մեր սրտերում». «Եվրատեսիլ»-ի կայքը Հայկոյին նվիրված գրառում է կատարել

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի պաշտոնական էջը հրապարակում է արել ի հիշատակ երգիչ, երգահան Հայկոյի։

«Մենք շատ ցավում ենք հայ երգիչ Հայկոյի մահվան համար։ Հայկոն ներկայացրել  է իր երկիրը (2007-ին — խմբ.) ու զբաղեցրել ութերորդ հորիզոնականը իր հուզիչ Anytime You Need երգով։

Դու միշտ կմնաս մեր սրտերում»,-նշված է գրառման մեջ։ Կից նաեւ տեսանյութ է հրապարակվել։

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել է այսօր՝ Միքայելյանի անվան հիվանդանոցում, ուր ծանր վիճակում տեղափոխվել էր սեպտեմբերի 21-ին։ Նա վարակվել էր կորոնավիրուսով։

Comment here