«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap երգը դարձել է մրցույթի պատմության ամենաշատ լսելի 5 երգից մեկը Spotify-ում։ Այս մասին նշված է «Առաջին ալիքի» ֆեյսբուքյան էջում
««SNAP»-ը նույնիսկ առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից»,– գրված է հրապարակման մեջ։
Գրառմանը կից բազմաթիվ հայազգի օգտատերեր, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, նշել են, որ իրենց մոտ էլ ռադիոյով հաճախակի լսում են այդ երգը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»–ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։