ԳլխավորԼուրՇոուբիզնես

Ժամը 23-ին կմեկնարկի «Եվրատեսիլ-2023»–ի եզրափակիչ փուլը

Բրյունետի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում այսօր երեկոյան ժամը 23.00-ին կմեկնարկի «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Այն կհեռարձակվի Առաջին ալիքով։

Հայաստանի պատվիրակ Բրյունետը ելույթ կունենա 17–րդ համարի ներքո «Future lover» երգով։

Եվրոպայից նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված համարին:

Այս տարի առաջին անգամ քվեարկելու իրավունք ունեն նաև մրցույթին չմասնակցող երկրները. այս եղանակով քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

Հայաստանի ժյուրիի քվեարկության արդյունքները Եվրոպային կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան:

Եզրափակչից առաջ՝ ժամը 22:30-ին Առաջին ալիքով ներկայացվելու է «Մենք Եվրատեսիլում» հաղորդման հատուկ թողարկումը այս տարվա մեր պատվիրակի մասին:

Նշենք, որ եզրափակիչ են անցել 20 երկրի մասնակիցներ (Հայաստան, Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա, Ալբանիա, Կիպրոս, Էստոնիա, Բելգիա, Ավստրիա, Լիտվա, Լեհաստան, Ավստրալիա, Սլովենիա)։

Ուկրաինան, որպես անցած տարվա մցույթին հաղթած երկիր, ևս եզրափակիչում է՝ այնտեղ իրենց մշտական տեղն ունեցող «Մեծ հնգյակ»-ի երկրների (Ֆրանսիա, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան ու Մեծ Բրիտանիա) հետ. նրանք մեծ անդամավճարներ են մուծում Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU

«Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։ Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։