ԳլխավորԼուրՇոուբիզնես

Բրյունետը և հայկական պատվիրակությունը մեկնել են Լիվերպուլ

Երգչուհի Բրյունետն ու «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակության անդամները

«Եվրատեսիլ- 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյան) և հայկական պատվիրակությունն այս գիշեր մեկնեցին Միացյալ Թագավորություն, որտեղ շուտով կմեկնարկեն փորձերը եվրատեսիլյան մեծ բեմում:

Տեղեկությունը հայտնում է «Առաջին ալիք»-ը։

Երկրպագուները Բրյունետին հաջողություն, անմոռանալի ելույթ և հաղթանակ են մաղթել:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում «Միավորված երաժշտությամբ» կարգախոսով. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչի առաջին հատվածում:

Նա կներկայացնի հեղինակային «Future Lover» երգը։

Երգչուհի Բրյունետը