ԳլխավորԼուր

Հայաստանում նշվում է Աշխատավորների միջազգային օրը

Մայիսի 1

Այսօր Հայաստանում նշվում է Աշխատավորների միջազգային օրը, այն ոչ աշխատանքային է։

Ռուսաստանում և Տաջիկստանում մայիսի 1-ը նշվում է որպես Գարնան և աշխատանքի տոն, Ղազախստանում այդ օրը նշվում է Ղազախստանի ժողովրդի միասնության օրը, իսկ Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղզստանում, Չինաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում տոնվում է Աշխատանքի օրը։

ԱՄՆ-ում նույնանուն տոնը՝ Աշխատանքի օրը (անգլ.՝ Labor Day), նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, իսկ Ճապոնիայում «Աշխատանքի գոհաբանության օրը» տոնվում է նոյեմբերի 23-ին։

Աշխատանքին և աշխատավորներին նվիրված օրեր կան աշխարհի ավելի քան 140  երկրներում, բայց դրանք ոչ բոլորն են տոնվում մայիսի 1-ին։