Չինացի Դին Լիրենը նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նա թայ-բրեյքի չորրորդ պարտիայում սևերով 68-րդ քայլին պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն և առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։
Դին Լիրենը դարձավ աշխարհի 17-րդ չեմպիոնը։
Դասական 14 պարտիաներից հետո հաշիվը 7:7 էր։ Դիմակայությունը շարունակվեց թայ-բրեյքում։ Արագ շախմատի առաջին երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, չորրորդ պարտիայում սև խաղաքարերով հաղթեց Դին Լիրենը՝ 2,5-1,5։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի սենսացիոն հայտարարությունից հետո, թե ինքը չի ցանկանում պաշտպանել տիտղոսը, շախմատային թագին հավակնում էին ռուս Յան Նեպոմնյաչչին, ով հաղթել էր հավակնորդների մրցաշարում և չինացի Դին Լիրենը, որը զբաղեցրել էր երկրորդ տեղը։
Մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ Չեմպիոնը կստանա 55 տոկոսը։