Չինաստանում անցկացվող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում արցախցի մարզիկ Արման Ավանեսյանը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել ոսկե մեդալը, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Նշենք, որ այս տարվա ապրիլին նա դարձել էր մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։
Արման Ավանեսյանը 2023 թ. սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



