ԳլխավորԼուր

Լիոնել Մեսսին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին Փարիզում անցկացված ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակին։

Այդ մրցանակին Մեսսին արժանացել էր նաև 2009 և 2019 թվականներին։ Նա նաև «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է։

Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով  ֆուտբոլիստի մեծ ներդրումը հավաքականի՝ աշխարհի 2022 թվականի չեմպիոնությունը նվաճելու գործում։