ԳլխավորԼուր

Վազգեն Թևանյանը՝ Ալեքսանդրիայի մրցաշարի հաղթող

Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյան

Ալեքսանդրիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչում Վազգեն Թևանյանը (65կգ) 8:2 հաշվով հաղթեց ԱՄՆ ներկայացուցչին՝ նվաճելով ոսկե մեդալ։

Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Մեր մարզիկը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով՝ եգիպտոսցի Ամին Մուրադին, ապա 4:0 հաշվով՝ ուզբեկ մարզիկին։

61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Արսեն Հարությունյանը, որը մեկ րոպեում 10:0 հաշվով հաղթեց իրանցի Ռեզայաղուզին։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։