Հայ ըմբիշ Լևիկ Միքայելյանը (61 կգ) մինչև 23 տարեկան ազատ ոճային ըմբիշների Եվրոպայի առաջնությունում 2։1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մարտի 8-14-ը։
Հայաստանը ներկայացնելու համար Տիրանա է մեկնել 19 ըմբիշ՝ ազատ ոճայիններ Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։
Հունահռոմեականներից՝ Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews