ԱրցախԳլխավորԼուրՀայաստանս

Ազատ արձակել Բաքվում գտնվող հայ գերիներին. բողոքի ակցիա՝ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ

Բողոքի ակցիա Բեռլինում՝ Բաքվում գտնվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով

Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ մարտի 10-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ բողոքի ակցիա են անցկացել՝ պահանջելով ԵՄ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից քայլեր ձեռնարկել ու ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր հայ գերիներին անհապաղ ազատելու համար։

Պահանջներից մեկն էլ վերաբերում է արցախցիների՝ հայրենիք անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելուն։

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից են  Zentralrat der Armenier in Deutschland e.V.-ը, GfbV-ն,  Theophanu Club German-ը, «Ցեղասպանության ճանաչում» աշխատանքային խումբը, «Ազատ արձակեք հայ պատանդներին» կազմակերպությունը։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։

Հավելենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվում 23 հայ գերի կա։

Բողոքի ակցիա Բեռլինում՝ Բաքվում գտնվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջովԲողոքի ակցիա Բեռլինում՝ Բաքվում գտնվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջովԲողոքի ակցիա Բեռլինում՝ Բաքվում գտնվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջովԲողոքի ակցիա Բեռլինում՝ Բաքվում գտնվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով