ԳլխավորԼուր

Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու համար:  Այս մասին Տոնոյանն ասել է օգոստոսի 28-ին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում:

«Վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ն, և՛ Միջազգային Կարմիր խաչը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք չեն խնայում, որպեսզի զինծառայողը վերադարձվի»,- ասել է Տոնոյանը:

Նախարարը նշել է, որ այժմ իրականացվում է ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնել է հակառակորդի կողմում: Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել այնտեղ, պետք է պարզենք: Դրանից կախված մենք տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած, որ հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն Ադրբեջանում Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչությունն այցելի մեր զինծառայողին: Այս պահին այդ պահանջը չի կատարվել»,- ասել է պաշտպանության նախարարը:

Comment here