ԳլխավորԼուր

«Տարոնի աճյունը ահավոր խոշտանգված վիճակում էր». «Փաստինֆո»

Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցել ու անձնուրաց կռվել է Տարոն Սահակյանը։ Նա Ջերմուկի գնդից էր` ավագ լեյտենանտ։

Տարոնը ծնունդով Տավուշի մարզից է՝ Ոսկեպարից, ապա տեղափոխվել էր Կողբ գյուղ։ Հայրը զինվորական է, Տարոնն էլ տան երկրորդ զավակն է։ Աշխատել է իրավապահ համակարգում, ապա` տեղափոխվել ՌԴ։ Վերադարձել էր հայրենիք ու մի քանի ամիս է, ինչ Ջերմուկում որպես սպա ընդունվել էր աշխատանքի։

Տարոնն ամուսնացած էր ուներ մեկ որդի ու վերջին շրջանում տեղափոխվել էր բնակվելու Ջերմուկում։

«Փաստինֆո»ին Տարոն Սահակյանի հարազատները պատմել են` գիտեին, որ Տարոնը գերության մեջ է, բայց այսօր վաղ առավոտյան Սահակյանները տեղեկացել են, որ Տարոնին զոհված են տեղափոխել հայրենիք։ Նրա աճյունն էր երեկ Մուրադովը ինքնաթիռով տեղափոխել Երեւան: Հարազատները նրա՝ Բաքվում հայտնվելու մասին մանրամասներ չգիտեն, բայց տեղյակ են, որ գերեվարել ու սպանել են թշնամիները։ Ասում են, Տարոնը հայրենիքն ամենաթանկն էր համարում ու չէր կարող ենթարկվել թշնամու հրամաններին։

Կողբի բնակիչ Արսեն Աղաբաբյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Տարոնին մեկ տարի առաջ էր տեսել ու վերջերս տեղեկացել, որ Տարոնը կրկին Հայաստանում է, ծառայում հայրենիքին։

«Ինքը կարգին տղա էր, կարգին մարդ՝ բոլորը դրա մասին գիտեին։ Շատ ակտիվ էր, մարդկային հատկանիշներով օժտված տղա էր։ Նա կռվարար՝ պաշտպանող, չհանձնվող տեսակ էր՝ զարմանալու աստիճան»։

«Մեզ հասած տվյալներով, մեր կողմը ադրբեջանցիներին գերի է վերցրել։ Հրաման են տվել ադրբեջանցի գերիներին հետ տանեն ու տղաները հետ են տարել՝ իրենք են գերի ընկել։ Մեր տվյալներով Տարոնի աճյունը ահավոր խոշտանգված վիճակում է»,- ասաց Աղաբաբյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here