Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2025-2026 նոր ուսումանական տարվա համար:
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2025 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։ Բացառություն է կազմում միայն ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը։
Մրցույթը կանցկացվի մարտի 10-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ։
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am էլ․ հասցեին կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews